ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Օլիմպավանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաև ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:–0–