Օլիմպիադայի ժամանակ վնասվածք ստացած ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

30.08.2016, 17:16
Օլիմպիադայի ժամանակ վնասվածք ստացած ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է։
Օլիմպիադայի ժամանակ վնասվածք ստացած ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիադայի ժամանակ վնասվածք ստացած ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է։

Նրա վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր:

Հայ օլիմպիական ծանրորդի մոտ արմնկահոդի խախտում է ախտորոշվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

«Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում», – նշում է ՀԱՕԿ–ը։
Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:–0–