Մխիթարյանը վերադառնում է. ՄՅՈւ–ն պատրաստ է վերադարձնել նրան «Բորուսիա»

11.01.2018, 13:45
ՄՅՈւ–ն պատրաստ է Հենոյին վերադարձնել «Բորուսիային»։
Մխիթարյանը վերադառնում է. ՄՅՈւ–ն պատրաստ է վերադարձնել նրան «Բորուսիա»
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է հրաժեշտ տալ կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ու վերադարձնել նրան Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է The Independent պարբերականը:

Մխիթարյանն արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2013-2016 թթ.–ին` մասնակցելով 118 պաշտոնական խաղերում ու խփելով 32 գնդակ:

Загружается новость ... "Лево"

Անգլիական պարբերականը հայտնում է նաև, որ Մխիթարյանը ևս պատրաստ է վերադառնալ, իսկ «Բորուսիան» իր հերթին հետաքրքրված է նրա ծառայություններով:

Խոչընդոտ, սակայն, կարող է դառնալ հայ կիսապաշտպանի աշխատավարձը` հիմա Մխիթարյանը շաբաթական ստանում է 120 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ «Բորուսիան» կարող է զգալի քիչ առաջարկել: Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխման հարցը կլուծվի մոտ ժամանակներս:

ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մխիթարյանը կարող է լքել «Օլդ Թրաֆորդը», ինչն անուղղակիորեն հաստատել է նաև Մոուրինյուն` նշելով, որ եթե Մխիթարյանի համար արժանի գումար առաջարկվի, ապա նա կարող է լքել թիմն արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Corriere dello Sport իտալական պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր» և դառնալ իտալական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ժոայո Մարիոյի (ում ծառայություններով հետաքրքված է Ժոզե Մոուրինյուն) «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մաս:

Այս խաղաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 խաղ` խփելով երկու գնդակ ու կատարելով 5 գոլային փոխանցում:

Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը խփել է 13 գնդակ 63 հանդիպման ընթացքում: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» անցել է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նա հանդես էր գալիս 2013 թվականից` ստորագրվելով 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի գումարը կազմել է 42 մլն եվրո:-0-