ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը կանի հնարավոր ամեն ինչ` դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ըստ արժանվույն հրաժեշտ տալու համար։
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը միաժամանակ կլինի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, կկայանա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին>>
Նա նաև նշեց, որ միշտ պատրաստ է իր հետևից տանել թիմին և օգնել ընկերներին։
Մխիթարյանը նշեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղացողներն ավելի արագ ադապտացվեն թիմում և հասնեն արդյունքի։
«Սա առաջին մարզումն է, և այն լավ անցավ։ Հուսով եմ` մենք կկարողանանք լավ պատրաստվել խաղին», – ասաց նա։–0–