Մխիթարյանն իր առաջին խաղն է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

16.07.2016, 23:10
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին խաղն է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Մխիթարյանն իր առաջին խաղն է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին խաղն է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ «Ուիգանի» հետ ընկերական խաղում:

Հայ կիսապաշտպանը հանդես է եկել միայն առաջին խաղակեսում, սակայն հաճելիորեն զարմացրել է երկրպագուներին ագրեսիվ խաղով:

Խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ ի օգուտ «Մանչեսթեր Յունաթեդի»: Գոլերի հեղինակ են դարձել Ուիլ Քինը (51) և Անդրեաս Պերերյրան (60):

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին` որպես ակումբի խաղացող հուլիսի 6-ին: Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է«կարմիր սատանաների» կազմ Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2013 թ.-ից: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: -0-