Մխիթարյան. ուրախ եմ մարզումներս վերսկսելու համար

29.09.2016, 10:59
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելու վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
Մխիթարյան. ուրախ եմ մարզումներս վերսկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելու վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

 «Իսկապես ուրախ եմ թիմի հետ մարզումներս սկսելու համար: Լիարժեք մարզավիճակին հասնելու ճանապարհին եմ», - գրել է Մխիթարյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ուկրաինական «Զարյայի» հետ հանդիպումը։

Այդ մասին է հայտարարել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն ակումբի կայքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ պատճառը Մխիթարյանի վնասվածքն է:

Խաղը կայանալու է Եվրոպայի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նա մասնակցել է մանչեսթերյան դերբիին, ինչի պատճառով վնասվածքն էլ ավելի էր խորացել: -0-