635.08
7.06
522.1
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

13:59
30 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Չալյանը 2։1 հաշվով հաղթել է մոլդովացի Իգոր Բեսլագային, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հունգարացի Տամաշ Լյորինցին։

Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում ոսկե մեդալի համար պայքարելու է նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի։

Հունիսի 30-ին Ալեքսանյանը չեմպիոնի կոչումը կվիճարկի բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ, իսկ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Կուլինիչի հետ։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
10 Մայիսի 2021
Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել
Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը նվաճել են Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր
14:26
10 Մայիսի 2021
«Յուվենտուսն» այսօր կարող է հեռացնել Պիրլոյին գլխավոր մարզչի պաշտոնից
«Յուվենտուսն» այսօր կարող է հեռացնել Պիրլոյին գլխավոր մարզչի պաշտոնից
09:57
26 Ապրիլի 2021
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
20:58
10 Ապրիլի 2021
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն. ՎԻԴԵՈ
12:04
07 Ապրիլի 2021
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին (ՎԻԴԵՈ)
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին. ՎԻԴԵՈ
15:05
05 Ապրիլի 2021
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
14:09
05 Ապրիլի 2021
Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում. ՎԻԴԵՈ
19:43
01 Ապրիլի 2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
21:58
31 Մարտի 2021
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
13:50
29 Մարտի 2021
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին (ՖՈՏՈ)
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին. ՖՈՏՈ
23:57
28 Մարտի 2021
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
00:35
20 Մարտի 2021
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ