Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ի իրադարձություններն արտացոլող մատանի է նվեր ստացել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
29.10.2016,
15:25
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի մեդալակիր Միհրան Հարությունյանը «Ռիո-2016» գրությամբ և պաշտոնական լոգոյով ոսկյա մատանի է նվեր ստացել:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը «Ռիո-2016» գրությամբ և պաշտոնական լոգոյով ոսկյա մատանի է նվեր ստացել:
Նվերի լուսանկարը Միհրանը հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Շնորհակալ եմ իմ ընկերներին օրիգինալ նվերի համար, որ արտահայտում է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի իրադարձությունները: Ինչպես նաև շնորհակալ եմ անհատական մոտեցման և բարձր որակի համար», - նշվում է Միհրանի գրառման մեջ: -0-