412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Միհրան Հարությունյան. ինձ Ալեքսանդր Մակեդոնացի էի զգում, երբ դիմավորում էին Երևանում

12:13
29 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը  «Ռադիո Վանի» ուղիղ եթերում հայտարարել է, որ երբ իրեն դիմավորում էին Երևանի օդանավակայանում, նա իրեն զգում էր, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին։

«Թվում էր, թե Մակեդոնացին եմ, երբ ողջ աշխարհը ցնծում և ողջունում է քեզ։ Դա ամենաերջանիկ օրն էր, ոչինչ դրա հետ չի համեմատվի։ Չկա ավելի արժանի երևույթ, քան սեփական ազգի սերը։ Այդ ամենն այնքան է մոտիվացնում, որ տասնյակ Օլիմպիադաներին մասնակցելու ուժ է տալիս», – հայտարարեց Հարությունյանը։

Հայաստանը ցնծությամբ դիմավորեց օլիմպիական հերոսներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)>>

Նրա խոսքով` նա զգում է ազգի` ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների աջակցությունը, և ոչ մի անգամ ոչ մեկից չի լսել, որ պարտվել է Օլիմպիադայի եզրափակչում, սակայն դա չի հանգստացնում։

«Այս ամենն անբացատրելի է։ Ներսումս զգացողություն է, որ չկա այն մրցանակը, որը պետք է լիներ։ Սակայն, որպես այս ազգի որդի, ես երջանիկ եմ, և դա ամենից վեր է», – նշել է նա։

Ռիոյի Օլիմպիադայում գրանցած արդյունքի համար ըմբիշը շնորհակալ է Աստծուն։

Հարությունյանի խոսքով, սակայն, արդյունքը կարող էր ավելի լավ լինել։

«Չարացած չեմ, կա երազանք, որը գողացան, սակայն դու հասկանում ես, որ եթե այդ երազանցը դեռ կա, ապա ամեն ինչ կախված է քեզնից։ Այս արդյունքի համար շնորհակալ եմ Աստծուն, սակայն կարող էր ավելի լավ լինել։ Պարզապես կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որպեսզի ես հաղթեմ։ Սակայն ինչպես ասել է Մարկոս Ավրելիոսը` մեղադրի՛ր քեզ կամ մի՛ մեղադրիր ոչ մեկին», – նշել է Հարությունյանը։

Միհրան Հարությունյան. հուսով եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի>>

Նա ավելացրել է, որ հիմա դեռ մտածում է վերադառնալ և շարունակել պայքարել, թե թողնել սպորտը։

«Կարծում եմ` անհնար է պայքարել կանխակալ մրցավարության դեմ, այն եղել է և միշտ կլինի։ Հուսով եմ, որ մեր ֆեդերացիան չի անտեսի այս ամենը, քանի որ սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Հիմա ուզում եմ հանգստանալ, մենակ մնալ և վերաիմաստավորել, ուզում եմ մեկնել որևէ արևադարձային երկիր կամ գյուղ», – նշել է Հարությունյանը։

Հայ ըմբիշը զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով, ինչի հետևանքով եզրափակչում հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին` սերժ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում