ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որը որակազրկվել է 4 խաղով, նամակ է գրել FIFA-ին ու բացատրել իր պահվածքը ԱԱ-2018-ի ընտրական փուլի 13-րդ տուրի՝ Չիլիի հետ խաղում (1:0):
Armsport–ի հաղորդմամբ, այս խաղում մրցավարի օգնականին վիրավորելու համար FIFA ն որակազրկել է Մեսսին: Ֆուտբոլիստը նաև տուգանվել է 10 հազար շվեյցարական ֆրանկով:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, «Բարսելոնայի» ֆուտբոլիստի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ես կտրականապես հերքում եմ, որ վիրավորել եմ մրցավարի օգնականին: Լայնսմենը, ով ազգությամբ բրազիլացի է, հիանալի հասկացավ իմ խոսքերը: Մենք նույնիսկ ընկերական զրույց ունեցանք նրա հետ: Իմ խոսքերը ոչ մի կերպ վիրավորական չէին նրա համար: Այդ խոսքերս նրան չէին ուղղված, այլ ասված էին օդի մեջ: Անկասկած, ես ներողությում եմ խնդրում այդ խոսքերի համար»:–0–