Մենք դեռևս ակնկալիքներ ունենք ազատ ոճի ըմբիշներից. ՀՀ վարչապետ

18.08.2016, 13:48
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը շնորհավորեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Մենք դեռևս ակնկալիքներ ունենք ազատ ոճի ըմբիշներից. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

«Շնորհավորում եմ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և մեր մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին մեր ժողովրդի պատիվը: Մենք դեռևս ակնկալիքներ ունենք ազատ ոճի ըմբիշներից: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,- ավելացրեց վարչապետը:

Հայ մարզիկները առայժմ նվաճել են չորս մեդալ` մեկ ոսկի և երեք արծաթ: «Ոսկին» նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), «արծաթ»` հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ-ից ավել): -0-