ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերը մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ». Մխիթարյանի գործակալ
16.01.2018,
17:07
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։
Загружается новость ... "Лево"
«ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնեցնի պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Միկին դեռևս որոշում չի կայացրել: Նա կկատարի այնպիսի որոշում, որն իր համար լավագույնը կլինի», – Ռայոլայի խոսքերը մեջբերում է «The Times»-ը, հաղորդում է armsport–ը։
Ռայոլայի խոսքով, նա դեռևս 2.5 տարվա պայմանագիր ունի, և միայն Մխիթարյանն է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը:
«Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը և այլ կերպ լինել չի կարող»,- ընդգծել է Ռայոլան։–0–