ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա

06.11.2017, 13:33
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի ./Նովոստի–Արմենիա/. Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե, գրում է armsport–ը։

Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են մնացել 28-ամյա Հենրիխ Մխիթարյանիշ ելույթից: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի մեկնաբանությունները։

Загружается новость ... "Лево"

@ManUnitedYouth

«Մխիթարյանն անելիք չունի մեկնարկային կազմում, և այնպիսի տպավորություն է, որ նա գիտի այդ մասին»:

@MrTomMcDermott

«Մխիթարյանը կրկին անհանգստացնում է: Նույնիսկ եթե ձեզ մոտ վատ խաղ է ստացվում, նվազագույն պահանջն է կատարել պաշտպանողական գործողություններ և պահել գնդակը»:

@ncustisTheSun

«Հնարավոր է, որ Մխիթարյանի հետ դաշտում գտնվող 10 ֆուտբոլիստները նույնիսկ չեն հիշում նրա մասնակցությամբ վերջին հաջող խաղը»:

@RobDawsonESPN

«Մոուրինյուն պետք է Մխիթարյանին դուրս հանի կազմից: Նա այս պահին նման է ուղևորի: Հենրիխը ոչ մի բան չի կարողանում ստեղծել հարձակման գծում»:

@UtdRantcast

«Տխրեցնում է, թե որքան սարսափելի էր Մխիթարյանը վերջին ամսում»:

@LiamPaulCanning

«Հենրիխ Մխիթարյանի գոյությունը հարցականի տակ է վերջին շաբաթներին: Փլեյմեյքերի բացակայությունը խանգարում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

@joongDEGEA

«Մխիթարյանն այլևս չպետք է դաշտ դուրս գա, եթե նա պատրաստվում է շարունակել այդպես խաղալ»:–0–