Լևոն Արոնյանի կինը Երևանում կանցկացնի բարեգործական միաժամանակյա խաղի սեանս

11.10.2016, 19:47
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիանա Կաոիլին հոկտեմբերի 12–ին Երևանում կկազմակերպի բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս:
Լևոն Արոնյանի կինը Երևանում կանցկացնի բարեգործական միաժամանակյա խաղի սեանս
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիանա Կաոիլին հոկտեմբերի 12–ին Երևանում կկազմակերպի բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս շուրջ 40 խաղատախտակների վրա, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ծրագրով նախատեսվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգին վերանորոգել և ստեղծել համապատասխան խաղային պայմաններ, որոնցից հավասարապես կարող են օգտվել և՛ առողջ, և՛ հաշմանդամություն ունեցող երեխաները: Այգին կծառայի նաև մեծահասակների հանգստի համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Շախմատային խաղին որպես հովանավոր մասնակիցելու ցանկություն են հայտնել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ: Հովանավորների աջակցության շնորհիվ` միջոցառմանը նախատեսվում է նաև հաշմանդամ երեխաների մասնակցությունը:–0–