Լևոն Արոնյանը պահպանել է 4–րդ տեղը ՖԻԴԵ–ի փետրվարյան վարկանիշում
01.02.2016,
11:41
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով պահպանել է 4–րդ տեղը ՖԻԴԵ–ի փետրվարյան վարկանիշում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով պահպանել է 4–րդ տեղը ՖԻԴԵ–ի փետրվարյան վարկանիշում։
Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշի համաձայն` աշխարհի 100 ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշում ներառվել են ևս երեք հայ շախմատիստներ` Գաբրիել Սարգսյանը (45–րդ տեղ, 2702 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (94–րդ տեղ, 2656 միավոր) և Սերգեյ Մովսիսյանը (98–րդ տեղ, 2653 միավոր)։
Հարյուր ուժեղագույն շախմատիստուհիների վարկանիշում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (43–րդ տեղ, 2445 միավոր) և Լիլիթ Մկրտչյանը (48–րդ տեղ, 2434 միավոր)։–0–