ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս», գրում է armspot–ը։
Այս մասին «սերուցքայինները» հայտարարել են պաշտոնական կայքի միջոցով:
33-ամյա պորտուգալացին «Ռեալում» է հանդես գալիս 2009 թվականից: Նա «Մանչեսթեր Ունայթեդից» 93 մլն եվրոյով տեղափոխվել էր «արքայական ակումբ»:
Իսպանական ակումբի հետ Ռոնալդուն 13 տիտղոս է նվաճել:–0–