Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վաճառքը
15.01.2018,
10:15
Մոուրինյուն մեկնաբանել է Հենոյի վաճառքը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է բացառել Հենրիխ Մխիթարյանի վաճառքը, հաղորդում է manchestereveningnews–ը։
Միաժամանակ նա ավելացրել է, որ հավանական է` Մխիթարյանը կներառվի երկուշաբթի «Սթոք Սիթիի» հետ նախատեսված հանդիպման մեկնարկային կազմում։
Հրատարակությունը նաև նշում է, որ Մոուրինյուն մեղադրել է Մխիթարյանին «անհետացման» մեջ այս խաղաշրջանի հանդիպումների ժամանակ։
ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մխիթարյանը կարող է լքել «Օլդ Թրաֆորդը», ինչն անուղղակիորեն հաստատել է նաև Մոուրինյուն` նշելով, որ եթե Մխիթարյանի համար արժանի գումար առաջարկվի, ապա նա կարող է լքել թիմն արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Corriere dello Sport իտալական պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր» և դառնալ իտալական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ժոայո Մարիոյի (ում ծառայություններով հետաքրքված է Ժոզե Մոուրինյուն) «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մաս:
Այս խաղաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 խաղ` խփելով երկու գնդակ ու կատարելով 5 գոլային փոխանցում:
Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը խփել է 13 գնդակ 63 հանդիպման ընթացքում: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» անցել է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նա հանդես էր գալիս 2013 թվականից` ստորագրվելով 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի գումարը կազմել է 42 մլն եվրո:-0-

Загружается новость ... "Лево"