Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչով Մխիթարյանը չէր համապատասխանում ՄՅՈՒ–ին

04.06.2018, 12:37
Մոուրինյուն բացատրել է, թե ինչու  Հենրիխ Մխիթարյանը կանոնավոր կերպով չէր խաղում մանկունիացիների կազմում և ինչպես արդյունքում տեղափոխվեց «Արսենալ»:
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչով Մխիթարյանը չէր համապատասխանում ՄՅՈՒ–ին

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կանոնավոր կերպով չէր խաղում մանկունիացիների կազմում և ինչպես արդյունքում տեղափոխվեց «Արսենալ», գրում է armsport–ը` հղում անելով BBC–ին։

«Որքանո՞վ է դժվար թիմում պահել խաղացողներին, ովքեր հիմնական կազմում դաշտ դուրս չեն գալիս. դժվար չէ, այլ` անհնար է: Հիմնական կազմում տեղ չունենալու վերաբերյալ ֆուտբոլիստի արձագանքը կախված է նրա բնույթից: Այն թե, ինչպես Մխիթարյանը դրան արձագանքեց, տարբերվում է մյուս խաղացողներից: Մխիթարյանը գիտակցում էր, որ պատրաստ չէ այդ իրականությանը, ընդ որում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն և ոչ էլ` մրցակցության տեսանկյունից», – նշել է Մոուրինյուն։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, Մխիթարյանի համար դժվար էր հարմարվել ինտենիսվության այդ մակարդակին, քանի որ խաղերի միջև շատ կարճ ժամանակ կար և «այդ կարճ ժամանակահատվածում նրա օրգանիզմի համար էլ վերականգնվելը բարդ էր»։

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման շրջանակում։ Տեղափոխվելուց հետո Մխիթարյանի աշխատավարձը կազմում է շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ։ –0–