Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է

05.02.2019, 13:09
47 օր խաղադաշտում չլինելուց հետո Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ:
Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 47 օր խաղադաշտում չլինելուց հետո Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ:

«Մեր ընտրանու ավագը մասնակցեց «Արսենալի» Մ23 թիմի հանդիպմանը, որն անավարտ մնաց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով», - հայտնում է armsport.am-ը:

Загружается новость ... "Лево"

«Որոշ դադարից հետո ես վերադառնում եմ: Խաղացել եմ Մ23 թիմում և ուրախ եմ: Հույս ունեմ, որ այևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին: Բժշկական անձնակազմին, ֆիտնես մարզչին և բոլորին, նույնիսկ խաղընկերներիս: Նրանք ինձ աջակցում էին ամեն օր: Սա կյանք է և ամեն ինչ էլ պատահում է. դու կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հույս ունեմ, որ ոչ ոք այլևս վնասվածք չի ստանա, և թիմը կկարողանա կենտրոնանալ առաջիկա խաղերին»,- ասել է Մխիթարյանը, ում խոսքերը մեջբերում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը նաև ավելացրել է, որ կարիերայում երբեք չէր մասնակցել նման հանդիպման, երբ խաղը դադարեցվեր առաջին խաղակեսից հետո:-0-