ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր երկրպագուներին Սուրբ Ծննդյան առթիվ:
«Բոլոր իմ եկրպագուներին, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը: Հուսով եմ, որ այս Ծնունդն ամենահիշվողը կլինի: Ուրախ Սուրբ Ծնունդ և ամենայն բարիք», - ֆուտբոլիստն իր Instagram-ում` հրապարակելով լուսանկար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մխիթարյանը ոտքի կոտրվածք է ստացել: Նա չի մասնակցի հանդիպումներին մոտ 6 շաբաթ:-0-