ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Սաութհեմփթոնի» հետ խաղում խփած գոլը ճանաչվել է «Արսենալի»` դեկտեմբերի լավագույն գոլը։
«Շնորհավորում ենք, Հենրիխ Մխիթարյան», – նշվում է «Արսենալի» Facebook–յան էջում տեղադրված հրապարակման մեջ։
Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալում» 2018թ.–ի հունվարից։ Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը մինչև 2021թ.–ի ամառ է։
Այս սեզոնում 29–ամյա կիսապաշտպանը ԱՊԼ–ում անցկացրել է 13 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։–0–