Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

02.03.2017, 12:20
Youtube-ում հայտնի «Khalid 10» ալիքը ներկայացրել է 14 ֆուտբոլիստների և մարզիչների, ովքեր տիրապետում են 4 և ավելի լեզուների:
Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Youtube-ում հայտնի «Khalid 10» ալիքը ներկայացրել է 14 ֆուտբոլիստների և մարզիչների, ովքեր տիրապետում են 4 և ավելի լեզուների:

Ցանկը գլխավորել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով տիրապետում է 7 լեզվի` հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարտուգալերեն։

Ցանկում են ներառվել նաև Սիմոն Միգնոլետը (4 լեզու), Թիերի Անրին (4 լեզու), Մատեո Կովաչիչը (5 լեզու), Պետեր Չեխը (5 լեզու), Կլարենս Զեեդորֆը (5 լեզու), Պեպ Գվարդիոլան (5 լեզու), Զլատան Իբրահիմովիչը (5 լեզու), Ահմեդ Հոսամը (6 լեզու), Գելսոն Ֆերնանդեսը (6 լեզու), Ֆիլիպ Սենդերոսը (6 լեզու), Միրալեմ Պյանիչը (6 լեզու), Ժոզե Մոուրինյուն (6 լեզու), Արսեն Վենգերը (6 լեզու)։

Հավելենք նաև, որ այս ցանկում Մխիթարյանը միակն է, ով տիրապետում է 7 լեզվի։–0–