ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Կիպրոսի հետ ընկերական խաղում անվրեպ իրացնելով 11-մետրանոցը ,խփեց իր 25-րդ գոլն ազգային թիմում:
Այս կերպ, ինչպես հայտնի է, Մխիթարյանը ամրապնդվել է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարի դիրքում, գրում է armsport–ը։
Ազգային ընտրանու պատմության լավագույն երկրորդ ռմբարկուն թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է՝ 11 գոլով: Երրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, ով Հայաստանի հավաքականի կազմում 10 գոլ է խփել:
«Ֆուտբոլ +»-ի Youtube–յան էջը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում։–0–