ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
Նախորդ վարկանիշը հրապարակվել էր դեկտեմբերի 22-ին:
2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (15-րդ տեղ), Ռումինիա (38-րդ տեղ), Դանիա (47-րդ տեղ), Չեռնոգորիա (63-րդ տեղ) և Ղազախստան (98-րդ տեղ):
FIFA -ի հունվարի 12-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը.
1. Արգենտինա
2. Բրազիլիա
3. Գերմանիա
4. Չիլի
5. Բելգիա
6. Կոլումբիա
7. Ֆրանսիա
8. Պորտուգալիա
9. Ուրուգվայ
10. Իսպանիա -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում