ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում բարձրացել է ևս չորսը հորիզոնականով` զբաղեցնելով 82-րդ տեղը:
2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (14-րդ տեղ), Ռումինիա (40-րդ տեղ), Դանիա (49-րդ տեղ), Չեռնոգորիա (63-րդ տեղ) և Ղազախստան (98-րդ տեղ):
FIFA -ի փետրվարի 9-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը.
1. Արգենտինա
2. Բրազիլիա
3. Գերմանիա
4. Չիլի
5. Բելգիա
6. Ֆրանսիա
7. Կոլումբիա
8. Պորտուգալիա
9. Ուրուգվայ
10. Իսպանիա -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում