ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ֆուտբոլային ակումբով մուտք կգործի հայկական ֆուտբոլ, գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Загружается новость ... "Лево"
Թերթի տեղեկություններով, թիմերից մեկը կկրի Երևանի «Լոկոմոտիվ», իսկ մյուսը` Աբովյանի «Կոտայք» անունը։ Վերջինս հանդես կգա Աբովյանի քաղաքային մարզադաշտում։
Ըստ թերթի աղբյուրների, Ծառուկյանը ծրագրել է, որ «Լոկոմոտիվը» գալիք մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Կոտայքը»` առաջին լիգայում։
«Մոտ ժամանակներս թիմերը կկազմավորվեն և կսկսեն մարզումները», – նշում են հոդվածի հեղինակներն ու հիշեցնում, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես կգա մեկ այլ գործարար Սամվել Կարապետյանի «Արարատ–Մոսկվա» թիմը։–0–