Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

14.07.2016, 14:44
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է իր դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, բարձրանալով 8 կետով, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 102-րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖՒՖԱ) պաշտոնական կայքը:

2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (16-րդ տեղ), Ռումինիա (24-րդ տեղ), Դանիայի (44-րդ տեղ), Չեռնոգորիա (95-րդ տեղ), Ղազախստան (97-րդ տեղ):

ՖԻՖԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`

1. Արգենտինա - 1585 միավոր,
2. Բելգիա – 1401,
3. Կոլումբիա – 1331,
4. Գերմանիա – 1319,
5. Չիլի – 1316,
6. Պորտուգալիա – 1266,
7. Ֆրանսիա – 1189,
8. Իսպանիա – 1165,
9. Բրազիլիա – 1156,
10. Իտալիա – 1155: -0-