440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի մարզիչը զգուշավորությամբ է գնահատում խմբից հավաքականի դուրս գալու շանսերը

13:25
12 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խորհուրդ է տվել չշտապել՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբից թիմի դուրս գալու շանսերը գնահատելիս Չեռնոգորիայի թիմին հաղթելուց հետո:

Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակը տոնեց ընտրական փուլում՝ 3:2 հաշվով հաղթելով խմբի առաջատարին:

 «Ծայրահեղությունից ծայրահեղություն ժողովուրդ եք: Պետք է համեստ մնալ և քայլ առ քայլ առաջ գնալ», - պատասխանեց Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նրա խոսքով, ինքը հավատում էր թիմի հաջողությանը, նույնիսկ երբ առաջին խաղակեսից հետո իր սաները պարտվում էին 0:2 հաշվով: «Հանդերձասրահում հանգիստ մթնոլորտ էր, մենք ընդամենը մի քանի տակտիկական փոփոխություն մտցրեցինք», - ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ գոհ է թե ֆուտբոլիստների աշխատանքից, թե խաղային կարգապահությունից:

«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք պաշտպանվել և հարձակվել, երբ դա պետք է», - նշեց մարզիչը: Նա նաև ավելացրեց, որ, չնայած թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղային պրակտիկայի բացակայությանը, զուտ նրա ներկայությունը դաշտում շատ մեծ նշանակություն ունի հավաքականի համար:

Չոռնոգորիայի մարզիչ Լյուբիշ Տումբակովիչն իր հերթին հիշեցրեց իր խոսքերն այն մասին, որ մնացած հանդիպումներին թիմերը պոտենցիալորեն կարող են հավաքել 21 միավոր, հետևաբար, բոլորն էլ պահպանում են հաջողության շանսը: «Ցավոք, ես իրավացի էի», - ասաց նա: Տումբակովիչն ավելացրեց, որ զարմացած է հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակից, ովքեր խաղի սկզբից պարտվում էին 0:2 հաշվով, և շնորհավորեց թիմին հաղթանակի առթիվ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը