439.41
4.47
403.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի մարզիչը լավատեսորեն է տրամադրված ռումինացիների հետ խաղին

20:20
07 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքական գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ուրբաթ հայտարարեց, որ լավատեսորեն է տրամադրված աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Ռումինիայի հավաքականի հետ խաղին։

«Խաղին հայտագրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են։ Թիմում տրամադրվածությունը դրական է», – ասաց Սուքիասյանը հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` թիմում հայտագրված են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր խաղի պրակտիկա ունեն իրենց ակումբներում։ «Մեր մրցակիցը խաղում է ուժային և ագրեսիվ ֆուտբոլ, եթե ես հայտագրեի ոչ պատշաճ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների, ապա նրանք չէին կարողանա խաղալ», – ընդգծեց գլխավոր մարզիչը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, որը վերաբերում է Արաս Օզբիլիսի մարզավիճակին, ով ևս խաղալու պրակտիկա չունի իր ակումբում` «Բեշիքթաշում», Սուքիասյանը նշեց, որ Օզբիլիսը կարող է օգնել թիմին իր փորձով, չնայած, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խաղալ բոլոր 90 րոպեների ընթացքում։

Նա նաև տեղեկացրեց, որ բժիշկները մինչև երեկ կապի մեջ են եղել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով վնասվածք է ստացել։ Նրանց խոսքերով` Մխիթարյանը չի կարող դաշտ դուրս գալ ռումինացիների հետ հանդիպմանը։

Նա նաև կոչ արեց լրագրողներին և երկրպագուներին թուլացնել լարվածությունն ու աջակցել թիմին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանն իր հերթին հայտարարեց, որ թիմում տիրում է հաղթական մթնոլորտ, և խաղացողները կանեն ամեն ինչ` առաջիկա խաղում երեք միավոր վաստակելու համար։

Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստան–Ռումինիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանի հավաքականն առաջին հանդիպման ժամանակ արտագնա խաղում 0։1 հաշվով պարտվեց դանիացիներին և զրո միավորով զբաղեցնում է խմբի վերջին տեղը։ Դանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր։ Լեհաստանի, Ռումինիայի, Ղազախստանի և Չեռնոգորիայի հավաքականները ոչ–ոքի են խաղացել` վաստակելով մեկական միավոր։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ