Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղին պարտվեց դանիացիներին
04.09.2016,
23:14
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց դանիացիների թիմին:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցած 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց դանիացիների թիմին:
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ դանիացիների: Միակ գոլը 17-րդ րոպեին հարվածեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը:
Հենց նա էլ 72-րդ րոպեին չկարողացավ իրացնել տասնմեկ մետրանոց հարվածը. հայկական թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հիանալի կերպով հետ մղեց գնդակը:
Հայաստանի հավաքականն ընտրական նույն խմբում է Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ։ -0-