ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կգլխավորի Կարեն Բարսեղյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` հղում անելով ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնին։
Բարսեղյանը միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական
Կարեն Բարսեղյանը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երևանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում:
Նա Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:
Բարսեղյանն աշխատել է նաև որպես մարզիչ Դիլիջանի «Ւմպուլս-2» (2010-2011 թթ.) և «Ուլիս» (2012-2014) թիմերում: –0–