ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անցկացնում է, արդեն ավանդական դարձած, տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը:
Ազգային օլիմպիական կոմիտեի կայքում հրապարակվել է Տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցանկը։
Թաեքվոնդո
Արման Երեմյան-Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզություն
Հարություն Մերդինյան - Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Դավթյան-աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում և նժույգթափում՝ բրոնզե մեդալ
Արթուր Թովմասյան- աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա և Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող
Սամբո
Տիգրան Կիրակոսյան-Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտ.
Սմբատ Մարգարյան-Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Տիգրան Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում
Անդրանիկ Կարապետյան -Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան - աշխարհի չեմպիոն,
Միհրան Հարությունյան - Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր
Բռնցքամարտ
Արամ Ավագյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Շախմատ
Լևոն Արոնյան
Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան
Թիմեր
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական - Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ և աշխարհի առաջնության երրորդ տեղ։–0–