Հայաստան - Ռումինիա հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը

06.10.2016, 16:31
Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության Հայաստան - Ռումինիա ընտրական հանդիպումը:
Հայաստան - Ռումինիա հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության Հայաստան - Ռումինիա ընտրական հանդիպումը:

Խաղը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Վլադիսլավ Բեզբորոդովի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
  
Բեզբորոդովի օգնականներն են Վալերի Դանչենկոն և Մաքսիմ Գավրիլինը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սերգեյ Իվանովը:

 Հայաստանի հավաքականն առաջին հանդիպման ժամանակ արտագնա խաղում 0։1 հաշվով պարտվեց դանիացիներին և զրո միավորով զբաղեցնում է խմբի վերջին տեղը։ Դանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր։ Լեհաստանի, Ռումինիայի, Ղազախստանի և Չեռնոգորիայի հավաքականները ոչ–ոքի են խաղացել` վաստակելով մեկական միավոր։ –0–