Հայաստան–Բելառուս ֆուտբոլային հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել

25.03.2016, 20:45
Այս րոպեներին Հանրապետական մարզադաշտում անցկացվող Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել։
Հայաստան–Բելառուս ֆուտբոլային հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին Հանրապետական մարզադաշտում անցկացվող Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել։

Խաղի ժամանակ երկրպագուներից մեկը դուրս վազեց` ճայթրուկը ձեռքին։

Վազելով դաշտի կեսը` տղամարդը սայթաքեց և վայր գցեց ճայթրուկը, որը վերցրեց անվտանգույթան ծառայության աշխատակիցը։

Կարգազանց երկրպագուին շտապ հեռացրեցին դաշտից։ –0–