Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
27.03.2017,
16:26
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկները Մոսկվայում անցկացվող սամբոյի Աշխարհի գավաթի` Ա.Խառլամպիևի հուշամրցաշարի թիմային հաշվարկով` զբաղեցրել են երրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:
Մրցութային հաջորդ օրը Ջոն Բալայանը (52 կգ) արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը` (74կգ) արծաթե, իսկ Սամվել Բադալյանը, ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում, նվաճեց ոսկե մեդալ:
Այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:
Մրցաշարը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 23-26-ը: -0-