430.21
4.37
402.59
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՖՖ–ն «Ուլիսին» զրկեց արտոնագրից

19:18
05 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ` նիստի ընթացքում քննության էր դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։  

2015 թվականի մարտի 13-ին և ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային և ՈՒԵՖԱ արտոնագիր 2015/2016 մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս»  ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2015/2016 մրցաշրջանի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ընթացիկ 2015/2016 մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին Ուլիս ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014թ. խմբագրություն) պահանջները։

Երևանի «Ուլիս»–ի` մեքենայությունների համար ձերբակալված մարզիչը չի ընդունում իր մեղքը>>

Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել Ուլիս ՖԱ-ի կողմից Արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։

Կալանավորվել են «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը և ադմինիստրատորը>>

Ըստ հաղորդագրության` մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, ևս խախտվեց:

Արդյունքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում Ուլիս ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը,  ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։

Միևնույն ժամանակ և համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու նպատակով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
10 Նոյեմբերի 2023
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
11:04
10 Նոյեմբերի 2023
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
21:15
07 Նոյեմբերի 2023
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
21:15
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը