Գյումրիի «Շիրակը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ` հաղթանակ կորզելով 11–մետրանոց հարվածաշարում
19:58
07 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիի «Շիրակը» դուրս եկավ ՈւԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Գյումրեցիները երկու հանդիպումների արդյունքում հաղթեցին վրացական Գորիի «Դիլա» ակումբին։
Գյումրիում անցկացված հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 1։0։ Նույն հաշվով հայ ֆուտբոլիստները պարտվեցին արտագնա խաղում։
11–մետրանոց հարվածաշարերի արդյունքում «Շիրակը» խփեց չորս գնդակ` բաց թողնելով ընդամենը մեկը։
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ անցավ հայկական «Ալաշկերտը», որը երկրորդ փուլում ուժերը կչափի Թբիլիսիի «Դինամոյի» հետ։ –0–