415.57
4.67
386.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցին ոսկե մեդալ է կախել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14:18
27 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Ռիո դե Ժանեյրոյից ժամանել է Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական հավաքականը, որոնց թվում էին նաև ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը (ըմբշամարտ), Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ)։

Պաշտոնատար անձանցից մեդալակիրներին եկել էին դիմավորելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանը ցնծությամբ դիմավորեց օլիմպիական հերոսներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)>>

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:

«Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նստեցին իրենց համար նախատեսված ավտոբուսը և ուղևորվեցին Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գյումրիի «Շիրակ» ակումբը պատրաստ է դիմավորել Օլիմպիական խաղերի հայ չեմպիոններին>>

Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում ներկայացրեցին ռեկորդային թվով մարզիկներ` 33 մարզիկ 8 մարզաձևերում։ Հայկական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` մեդալային հաշվարկում զբաղեցնելով 42–րդ տեղը 206 մասնակից երկրների շրջանում։

Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով զրկվեց ոսկե մեդալից մրցավարական կանխակալության պատճառով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:37
09 Հունիսի 2023
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ