ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականին անցել է Ֆարերյան կղզիների հավաքականը
15.09.2016,
13:47
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 10 տեղով:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 10 տեղով և զբաղեցրել 112-րդ հորիզոնականը: 111-րդ հորիզոնականում է Ֆարերյան կղզիների հավաքականը, իսկ 113-րդում է Զիմբաբվեն:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի վարկանիշի համաձայն, Հայաստանի հավաքականն ունի 317 միավոր:
Վերջին երկու հանդիպումների ժամանակ հայ ֆուտբոլիստները ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվել են չեխերին և աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը 0:1 հաշվով` դանիացիներին:
2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (17-րդ տեղ), Ռումինիա (32-րդ տեղ), Դանիա (46-րդ տեղ), Ղազախստան (83-րդ տեղ) և Չեռնոգորիա (105-րդ տեղ):
Սեպտեմբերի 15-ի դրությամբ ՖԻՖԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`
1. Արգենտինա - 1646 միավոր
2. Բելգիա - 1369
3. Գերմանիա - 1347
4. Կոլումբիա - 1323
4. Բրազիլիա - 1323
6. Չիլի – 1284
7. Պորտուգալիա - 1228
8. Ֆրանսիա - 1188
9. Ուրուգվայ - 1173
10. Ուելս – 1161։ -0-