Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի ամուսինը դեմ չէ, որպեսզի նա ավելացնի իր քաշն Օլիմպիադային մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի ամուսինը դեմ չէ, որպեսզի նա ավելացնի իր քաշը Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Այս մասին Խուրշուդյանն ասաց հինգշաբթի լրագրողներին:
«Նա հասկանում է, որ դա անհրաժեշտ է Օլիմպիադայում հաջողության հասնելու համար», – նշեց Խուրշուդյանը։
Նա հայտնեց, որ պետք է ավելացնի սեփական քաշը` օլիմպիական մեդալների համար պայքարելու նպատակով։ «Մրցակիցներս կշռում են ավելի քան 100 կգ, իսկ ես` 87 կգ, այնպես որ պետք է ավելացնեմ ևս 20 կգ», – նշեց ծանրորդուհին։
Խուրշուդյանը հույս հայտնեց, որ հայ մարզիկներին կհաջողվի Օլիմպիադայի ժամանակ հանդես գալ նույնքան հաջող, որքան Եվրոպայի առաջնության ժամանակ։
Հայաստանի ծանրամարտի հավաքականը նորվեգական Ֆյորդեում հաղթել է Եվրոպական առաջնության թիմային հաշվարկում` հավաքելով 449 միավոր և նվաճելով 6 մեդալ` 5 ոսկե և 1 արծաթե: -0