ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:
Բացի այդ, Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում:
Դավթյանը զիջեց միայն հունգարացի և չինացի մարմնամարզիկներին:
Արթուր Դավթյանն հանդես է եկել նաև ազատ վարժության եզրափակչում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ և զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում: -0-