+30
Եղանակը Երևանում
Հայ

«Դ'Արտանյան» Բորյարսկին իր «բարեկամ» Յանա Եգորյանի մասին. նա կպատժեր բոլոր գվարդիականներին` Միլեդիի հետ միասին

14:08
10 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական կինոյի գլխավոր «դ'Արտանյան» Միխայիլ Բոյարսկին նշել է, թե ինչու մենամարտի չէր հրավիրի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանին, և ինչու նրանք երբեք չեն վիճի:

«Սպորտ-էքսպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին` արդյոք կվախենար նա հրավիրել Եգորյանին մենամարտի, Բոյարսկին զարմացրեց իր պատասխանով. «Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ մենք նրա հետ բարեկամներ ենք»: «Ես դ'Արտանյան եմ, նա` Եգորյան: Այնպես որ, հազիվ թե մենք նրա հետ վիճենք: Եվ հետո, ես կանանց հետ չեմ մարտնչում», - ասել է Բոյարսկին:

Դերասանը կարծում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկը կխոցեր Միլեդիին առանց հրացանակիրների: «Կպատժեր բոլոր գվարդիականներին` Միլիդեիի հետ միասին», - ասել է նա:

Գեղեցկուհի և չեմպիոնուհի Յանա Եգորյան. «Ամուսնանալուց հետո էլ կմնամ Եգորյան» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)>>

Բոյարսկին նաև նշել է, որ դրամատիկ եզրափակչում ավելի շատ երկրպագում էր Սոֆիա Վելիկայային: «Ինձ թվում էր, որ այս պարագայում ավելի երիտասարդը պետք է զիջի տեղը ավելի փորձառուին: Եգորյանի մոտ ամեն ինչ առջևում է, նա դեռ շատ մրցանակներ կնվաճի: Իսկ Վելիկայան... Դե, ինչ արած: Սոֆիան խելացի կին է, շնորհավորեց իր մրցակցին: Դա ազնվաբարո է», - ասել է Բոյարսկին:

Նա ավելացրել է, որ անտարբեր չէ այդ մարզաձևի նկատմամբ: «Չեմ սիրում, երբ մեր մարզիկները հանդիպում են եզրափակչում: Նրանք երկուսն էլ խելացի են, արժանի բարձր մրցանակների: Մի խոսքով, հաղթեց ընկերությունը», - ավելացրել է դերասանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ