«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Նազիկ Ավդալյան

29.07.2016, 13:13
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Նազիկ Ավդալյան
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

«Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է: Նազիկը հայկական ծանրամարտի կենտրոններից մեկի՝ Գյումրու մարզադպրոցի սան է: Նա ծնվել է 1986 թվականին Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Գյումրիում:

 - рис.1

Նազիկը մարզիկների այն դասին է պատկանում, ովքեր ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա: Նազիկն ավտովթարից հետո փյունիկի պես հառնեց և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ հին աշխարհամասի չեմպիոն: Միշտ պայքարող, միշտ ուժեղ և միշտ կանացի Նազիկը իր մեծագույն նվաճումը համարում է իր տղային:

 - рис.2

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Երբևէ թալիսման չեմ ունեցել և այս խաղերն էլ բացառություն չեն:

 - рис.3

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մարզիկների երազանքների գագաթնակետ:

 - рис.4

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բնականաբար, ամուսնուս, և իմ տղային՝ հրեշտակիս:

 - рис.5

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Նախ և առաջ, մարզիչիս և, իհարկե, նաև ընտանիքիս մյուս անդամների հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Առանց ափսոսանքի և ժպիտով: -0-