«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Գոռ Մինասյան

27.07.2016, 15:33
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Գոռ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է` Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել է 1994 թվականին: Գոռը ծանրամարտի` Հայաստանի հավաքականի ամենակենսուրախ մարզիկներից է և Գյումրեցուն բնորոշ հումորի զգացում ունի՝ սուր և դիպուկ:

 - рис.1

Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մինասյանը հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից է:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ոչ, չունեմ նման բաներ:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

Ուժ, եռանդ և հաղթանակ:

 - рис.2

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Ծնողներիս:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Թիմակիցներիս հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Հաղթանակով: -0-