Բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանը և Միշա Ալոյանը դուրս եկան Օլիմպիական խաղերի 1/16 եզրափակիչ
11:18
14 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանյերոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը (52կգ) դուրս եկավ 1/16 եզրափակիչ՝ հաղթելով Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյին։
Հայ բռնցքամարտիկը հաղթեց 2-1 հաշվով։ Հաջորդ փուլում՝ օգոստոսի 16-ին, նա կմենամարտի չինացի Խու Ժիանգուանի հետ:
Նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը հաղթեց Խամզու Տուբային և 1/16 եզրափակիչում կմենամարտի ֆրանսիացի Էլիե Կոնկիի հետ: -0-