ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է
championat.com–ը։
27–ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր` ևս մեկ սեզոնով երկարաձգելու հնարավորությամբ։
«Կորցրեցինք երեք առանցքային խաղացողների` Հումելսին, Գյունդոգանին և Մխիթարյանին։ Արեցինք հնարավոր ամեն ինչ` նրանց պահելու համար, սակայն այդ ֆուտբոլիստների համար ներկայացված առաջարկները չափազանց լավն էին։ Հեռացած խաղացողները մեծ ազդեցություն են ունեցել թիմի վրա։ Նրանք օրինակ էին ծառայում մնացածների համար։ Թերևս, ամենից շատ կկարոտեմ Մխիթարյանին։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Այժմ անհամբեր սպասում եմ թիմի նորեկների հետ աշխատանքին», – Goal–ը մեջբերում է Տուխելի խոսքերը։ –0–