ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 21–րդ տուրի շրջանակում, սեփական հարկի տակ, պարտության մատնեց «Հանովերին» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ։
Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 57–րդ րոպեին։
«Բորուսիան» Բունդեսլիգայում զբաղեցնում է 2–րդ տեղը` հինգ միավորով զիջելով Մյունխենի «Բավարիային»։–0–