ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Facebook–ում հրապարակել է իր բաց մարզման տեսանյութը։
Ապրիլի 22–ին Գերմանական Էրֆուրտ քաղաքում
տեղի կունենա 37–ամյա Աբրահամի և 29–ամայ Ռոբին Կրասնիկի մենամարտը։ Հաղթողը հնարավորություն կստանա պայքարել 26–ամյա մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ WBO վարկաշով աշխարհի չեմպիոնի գոտու համար։ –0–