627.2
6.95
519.81
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում

19:07
21 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը թույլ չի տալիս, որ ինտենսիվ մարզումները խանգարեն շփվել որդու հետ:

Մարզիկի տղան՝ Գրիգորը, արդեն 5 ամսական է:

Բռնցքամարտիկն ընդգծել է, որ վայելում է փոքրիկի հետ անցկացրած ամեն պահը, հայտնում է armtimes–ը։

«Աննկարագրելի հաճելի զգացողություն է հայր լինելը, դա մեծ պատիվ է: Հասցնում եմ ժամանակ տրամադրել որդուս, անսահման սիրում եմ նրան: Գրիգորը խելոք, աշխույժ երեխա է, արդեն բռունցքները պարզում է, երբեմն նույնիսկ այդպես է քնում»,‐ նշել է Արթուր Աբրահամն ու ավելացրել, որ նույնիսկ մարզիկի կարիերան ավարտելուց հետո սպորտից չի հեռանա:

«Ես դեռ կշարունակեմ լինել ռինգում: Կարիերաս ավարտելուց հետո մարզիչ հաստատ չեմ լինի, բայց ինչ‐որ կերպ կլինեմ սպորտում: Կիրագործեմ նպատակներս, որոնցից մեկն է Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելը»,‐ ասել է նա:

Այս շրջանում 37–ամյա Արթուր Աբրահամը նախապատրաստվում է 29–ամյա Ռոբին Կրասնիքիի հետ մենամարտին:

Հայ մարզիկը վստահ է իր ուժերին, սակայն գիտակցում է, որ մրցակիցն էլ ուժեղ է:

«Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբայում քաղաքում ամենօրյա մարզումների մեջ եմ: Լավ պարապում եմ, ամեն ինչ անում եմ Ռոբին Կրասնիքիին հաղթելու համար: Ինչպես բոլոր մրցակիցներիս, նրան նույնպես չեմ թերագնահատում, բայց ամեն բան կանեմ, որ հաղթեմ»,‐ նշել է Աբրահամը:

Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 22‐ին գերմանական Էֆուրտ քաղաքում:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
26 Ապրիլի 2021
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
20:58
10 Ապրիլի 2021
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն. ՎԻԴԵՈ
12:04
07 Ապրիլի 2021
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին (ՎԻԴԵՈ)
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին. ՎԻԴԵՈ
15:05
05 Ապրիլի 2021
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
14:09
05 Ապրիլի 2021
Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում. ՎԻԴԵՈ
19:43
01 Ապրիլի 2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
21:58
31 Մարտի 2021
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
13:50
29 Մարտի 2021
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին (ՖՈՏՈ)
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին. ՖՈՏՈ
23:57
28 Մարտի 2021
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
00:35
20 Մարտի 2021
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ
12:21
19 Մարտի 2021
Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել. ՖՈՏՈ
20:25
04 Մարտի 2021
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին