ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը, ով երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ, կատարյալ խաղացող է։
«Նա ստեղծում է հնարավորություններ, լավ պաշտպանվում է, նա շատ նվիրված է։ Պետք է ասեմ, որ նա խաղացող է, ով ունի անհրաժեշտ բոլոր որակները ։ Եթե խոսենք կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակի մասին, ապա դա ընդհանուր առմամբ տպավորիչ է», – Վենգերի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական
կայքը։
Загружается новость ... "Лево"
Վենգերը նաև վստահ է, որ Մխիթարյանը կարող է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ կիսապաշտպանությունում։
«Կարծում եմ, որ նա կարող է շատ լավ խաղալ բոլոր դիրքերում, ինչը կարող է օգնել մեզ, քանի որ նա կարող է խաղալ Օզիլի հետ միասին։ Այդ պատճառով դա ընդհանուր առմամբ լավ քայլ է», – ասել է նա ու ավելացրել, որ կարևոր է ունենալ փորձառու խաղացողներ։
«Մենք երիտասարդ խաղացողների շատ լավ խումբ ունենք, սակայն գիտենք, որ այսօր դա բավարար չէ Պրեմիեր–լիգայի համար։ Հարկավոր է նաև լավ կշիռ թիմում, և Մխիթարյանը կնպաստի դրան», – եզրափակել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։–0–